Հայաստանի ԱԳՆ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարմանը և Անկարայից էլ նույնն է ակնկալում:
Արտգործնախարարության այդ պարզաբանումը վկայում է, որ Անկարայից նկատվում է գործընթացի հանդեպ հունիսին դրսեւորված ակտիվության անկում: Թուրքիան պատրստ է Մերձավոր Արեւելքում լինել խաղաղության երաշխավորր, հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Հաքքան Ֆիդանը:
Սա իհարկե բարձրագոչ հայտարարություն է, քանի որ այսօր թե Թուրքիան, թե ընդհանրապես որեւէ առանձիին վերցրած մեկ պետություն ի վիճակի չէ որեւէ ռեգիոնում ապահովել, երաշխավորել անվտանգություն: Թուրքիան իհարկե մերձավորարեւելյան կերեւոր դերակատար է, բայց մեղմ ասած՝ ոչ այդքան: Այլ հարց է, որ ուկրաինական ուղղությամբ կորցնելով իր «միջնորդական» դերը, Անկարան այժմ փորձում է գտնել այն որեւէ ուրիշ կարեւոր ուղղությամբ, որն այսօր բնականաբար Մերձավոր Արեւելքն է: Եթե չասենք, որ այն այսօր ըստ էության խորքային իմաստով առավել կարեւոր է, քան ուկրաինական ճակատը:
Ֆիդանի հայտարարությունը, որ Թուրքիան պատրաստ է երաշխավորել, տողատակում թերեւս ունի հակառակ իմաստ՝ Թուրքիան պատրաստ է յուղ լցնել մերձավորարեւելյան կրակին ու բորբոքել այն, ինչը չանելու համար թերեւս ակնկալում է, որ իրեն կտան «երաշխավորի» կարեւոր դեր, այլ կերպ ասած՝ «կնշանակեն» երաշխավոր:
Անկարան ըստ ամենայնի առաջին հերթին դա ակնկալում է Իրանից ու Ռուսաստանից: Թուրքիան թերեւս ունի էական մտավախություն,որ Մոսկվան ու Թեհրանը կարող են Թուրքիային դնել այսպես ասած «խաղից դուրս», իհարկե հարաբերական իմաստով:
Իրավիճակը բարվոք չէ ԱՄՆ առումով: Եթե այնտեղ հաղթի Տրամպը, ապա դա կնշանակի ռեգիոնում Իսրայելի դերի բարձրացում, այլ ոչ թե Թուրքիայի: Ավելին, Տրամպը կարող է վերադառնալ Իսրայել-արաբական աշխարհ հարաբերության կարգավորման կոնցեպտին, որ զգալի առաջ էր մղել իր նախագահության ժամանակաշրջանում:
Եթե հաղթի Քամալա Հարիսը, ապա մեծ հավանականությամբ դա կբերի Թոււրքիայի հետ հարաբերության իմաստով այսպես ասած էքզիստենցիալ-գաղափարական ճգնաժամի, որն իհարկե ԱՄՆ ռազմավարության մեջ չի փոխի Թուրքիայի կարեւոր դերը, բայց այդուամենայնիվ կբերի վերնախավային որոշակի դիսկոմֆորտ, ինչը չի նպաստի Էրդողանի ճկունությանը: Իսկ դա թույլ չի տա վստահ լինել Ռուսաստանի եւ Իրանի հետ «հաշիվներում»:
Արդյո՞ք Անկարան կփորձի «սակարկություն» բացել նաեւ Կովկասի ուղղությամբ, եթե չհաջողի մերձավորարեւելյան փորձը: Հատկանշական է, որ Անկարան փաստորեն դադարեցրեց հայ-թուրքական կարգավորման գործընթացի ուղղությամբ այն աշխուժությունը, որ նկատվեց որոշակի ժամանակահատված առաջ, փաստորեն հրաժարվելով նաեւ հայ-թուրքական սահմանին հատուկ բանագնացների հանդիպման գաղափարից:
Հնարավոր է, որ Անկարան այդպիսով պատրաստվում է 3+3 ձեւաչափով արտգործնախարարների հանդիպմանը, որն ինչպես ազդարարել է Հայաստանում Իրանի դեսպանը, «մոտ ապագայում» կլինի Թուրքիայում: Դա կլինի արտգործնախարարների մակարդակով երկրորդ հավաքը,, իսկ առաջինը ամիսներ առաջ էր՝ Իրանում: Հատկանշական է, որ դրան նախորդում է հայ-իրանական սպառազինության գործարքի մասին աղմկոտ ապատեղեկատվությունը հեռուստաալիքով, որը գործում է հեռարձակվում է Լոնդոնում ու Վաշինգտոնում:
Բաց մի թողեք
ԱՆԻՖ-ի Մոսկվայի մասնաճյուղը 5 տարում 6,9 մլն դոլար է ստացել. «ձախողում ու խայտառակությու՞ն», թե՞ «ռեյդերային զավթում». Լուսանկարներ
Եվրախորհրդարանը բանաձևով Բաքվից պահանջում է ազատ արձակել հայ գերիներին
Իրանում զորավարժությունն ինչ է հասկացնում Ադրբեջանին