Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը տեղեկություններ է ստացել, որ մի շարք իրավաբանական անձանց ներկայացուցիչներ ստացել են հեռախոսազանգեր այն անձանցից, որոնք ներկայանում են որպես «Գործընթաց» թերթի ներկայացուցիչներ։
Զանգերի ընթացքում վերջիններս հորդորում են հրապարակային ծանուցումները չտեղադրել azdarar.am կայքում՝ պնդելով, թե կայքում տեղադրված ծանուցումները չեն պահպանվում կամ ջնջվում են, ինչպես նաև, որ azdarar.am-ը պաշտոնական կայք չէ։
ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
«azdarar.am-ը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքն է, և այնտեղ ծանուցումների տեղադրումը կարգավորվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքով։
Հորդորում ենք վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և չառաջնորդվել հեռախոսազանգերով կամ այլ ոչ պաշտոնական եղանակներով տրամադրվող չստուգված տեղեկություններով»,- ասվում է հաղորդագրությունում։

Բաց մի թողեք
Վերջին 8 տարում եղել են օրեր, երբ անիծել եմ այն օրը, երբ դարձա ՀՀ վարչապետ․ Փաշինյան
«Թրամփի ուղու» հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. Լուսանկար
Հայաստանը շահագրգռված է ԵՄ հետ հարաբերությունների առավել խորացմամբ. ՀՀ նախագահ. Լուսանկարներ