Երկրների միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին Լեհաստանը կարող է խանգարել Ուկրաինային անդամակցել Եվրոպական միությանը։
Այս մասին հոդված է հրապարակվել «The European Conservative» ամսագրում։
Հոդվածագրի կարծիքով՝ եթե Լեհաստանի կառավարության քաղաքականությունն Ուկրաինայի նկատմամբ դառնա ավելի բախումնային, Վարշավան կարող է խոչընդոտ դառնալ Կիեւի անդամակցությանը։

Ավելի վաղ եվրոպական Politico հրատարակությունը, հղում անելով Բրյուսելի դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ Ուկրաինայի ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները նախատեսված է սկսել հունիսի 15-ին։ Հրատարակության համաձայն՝ Հունգարիան, որը նախկինում խոչընդոտել էր Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը՝ Անդրկարպատիայում հունգարական փոքրամասնության հետ կապված խնդիրների պատճառով, ազդարարել է իր վետոյի վերացման մասին։
Վարշավայի և Կիեւի միջև լարվածության նոր փուլ էր բռնկվել այն բանից հետո, երբ Վլադիմիր Զելենսկին մայիսի 26-ին Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի «Հյուսիս» առանձին կենտրոնն անվանել էր «ՈՒԱԲ Հերոսների»-ի (Ուկրաինայի ապստամբական բանակ, որը համարվում է ծայրահեղական և արգելված է Ռուսաստանում) անունով։
Ուկրաինական ապստամբական բանակը (ուկրաիներեն՝ Українська повстанська арія, ՈՒՊԱ) Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գործող ուկրաինական ընդհատակյա ռազմական կազմակերպություն է եղել, որն Ուկրաինացի ազգայնականների կազմակերպության զինյալ ճյուղն է եղել։
Այս որոշումը վրդովմունք էր առաջացրել Լեհաստանում։ Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան հայտարարել էր, որ «ՈՒՊԱ ավազակներին պատվելով»՝ Զելենսկին վիրավորել է «բոլոր սպանված» լեհերին։ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին առաջարկել էր Զելենսկիին զրկել հանրապետության բարձրագույն պետական պարգևից՝ Սպիտակ արծվի շքանշանից։

Բաց մի թողեք
Կրկին պնդում է՝ միայնակ «հաղթել է» Իրանին
Իրանն ու ԱՄՆ-ն մոտ են խաղաղության պայմանագիր կնքելուն
Ավելի քան 3 ամիս․ ե՞րբ են վերջապես թաղելու Ալի Խամենիին