Մեկ ամիս անցավ, ինչ սպանվեց քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը` «Ֆազ» մականվամբ։
Մինչ այս պահը խուզարկություն է իրականացվել սպանության համար կասկածվողներից մեկի տանը, հագուստի փորձաքննություն անցկացվել։
Ավելի վաղ մենք ներկայացրել էինք նաև սպանության վայրից տեսանյութ, որտեղ երևում էր՝ ինչպես են կրակոցներ արձակում Սերգեյ Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ։
Ըստ մեր աղբյուրների՝ սպանության գործը իրավապահ մարմինները փորձում են քնեցնել, քանի որ այն կապված է ՔՊ-ական որոշ շրջանակների հետ։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ այս պահին քրեական վարույթով հանրայնացնելու որևէ բան չկա։






Բաց մի թողեք
Նիկողայոս Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բակից գողացել են «Chevrolet»-ի կողային հայելիների ապակիները
Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցը խոստովանել է, որ կաշառք է վերցրել
Կրակոցներ Դավիթաշեն թաղամասում. Երևանում 33-ամյա երիտասարդ է սպանվել