22/09/2026

EU – Armenia

Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հերթական դեպքերն են բացահայտել Քանաքեռ-Զեյթունի և Արմավիրի բաժինների համայնքային ոստիկանները։

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սեպտեմբերի 14-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Քանաքեռի փողոցի 51-ամյա բնակիչը առանց համապատասխան թույլտվության պատրաստում և իրացնում է ոգելից խմիչքներ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 51-ամյա տղամարդու ավտոտնակում հայտնաբերվել են օղիով և կոնյակով լցված 10-լիտրանոց տարաներ, 12 շիշ օղի, օղու դատարկ շշեր, խցաններ, ակցիզներ։

Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել նաև Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները։ Ըստ տեղեկության՝ Բամբակաշատ գյուղի 62-ամյա բնակիչը առանց համապատասխան թույլտվության իրացնելու նպատակով պատրաստում է կեղծ օղիներ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 62-ամյա տղամարդու տան և կից օժանդակ շինության զննությամբ հայտնաբերվել է առանց համապատասխան ակցիզի 92 շիշ օղի։

Երկու դեպքով էլ կատարվում է նախաքննություն։