Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 22։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին են զանգահարել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Բաբաջանյան փողոցի 105 հասցեում նախկին ընկերոջ կողմից դանակով հարվածներ ստանալու հետևանքով «մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի:
Այդ քաղաքացուն օգնելու ժամանակ վնասվածք ստանալու հետևանքով «աջ ձեռքի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նաև մի տղամարդ։
Պարզվել է, որ դանակահարված քաղաքացին Երևանի բնակիչ 29-ամյա Հռիփսիմե Ա․-ն է, իսկ նրան օգնելու ժամանակ վնասվածք ստացածը Երևանի բնակիչ 58-ամյա Արմեն Մ․-ն։ Րոպեներ անց կրկին զանգահարել են «Աստղիկ» բժշկական կենտոնից և հայտնել, որ նշված հասցեի մոտից ծեծկռտուքի հետևանքով շտապօգնության 76 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել ոմն Սարգսի։
Ոստիկանները պարզել են, որ Արմեն Մ․-ի աջ ձեռքին և Հռիփսիմե Ա․-ի պարանոցի և որովայնի հատվածներին դանակով բազմաթիվ հարվածնել է հասցրել Երևանի բնակիչ 54-ամյա Սարգիս Ս․-ն, ով նույն օրը սպանության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք Սարգիս Ս․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաց մի թողեք
Արտակարգ դեպք՝ Երևանում․ Կենտրոնական բանկի աշխատակցի մոտ հայտնաբերել են «Մարիխnւանա» տեսակի թմրամիջnց
Արտակարգ դեպք՝ Երևանում․ Գարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 ավտոբուսի վրա
Կրակոցներ Երևանի քաղաքապետարանի մոտ․ պարեկները մեքենաներ են վնասազերծել. կա վիրավոր