02/10/2026

EU – Armenia

Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև

Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ Բաքվում անցկացվող համաժողովի ժամանակ։

«Այսօր տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված։ Սակայն խաղաղությունը չպետք է մնա միայն թղթի վրա»,- նշել է նա։ «Մենք սպասում ենք միայն մեկ՝ վերջին քայլին՝ Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարմանը։ Դրանից հետո, կարծում եմ, վերջնական խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա»,- ասել է նա։