02/10/2026

EU – Armenia

Ուկրաինան չի կարողանա միանալ ԵՄ-ին 2027-ի հունվարի 1-ին. ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար

AFET - Exchange of views with Marta Kos, Commissioner for Enlargement

Ուկրաինան չի կարողանա միանալ Եվրոպական միությանը 2027 թվականի հունվարի 1-ին. այս գործընթացում չկան դյուրացված ուղիներ կամ հատուկ արտոնություններ, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։

«Եվ հետևանքներից մեկն այն էր, որ ընդլայնումը կրկին առաջնահերթություն դարձավ՝ ոչ միայն Ուկրաինայի, այլև այլ երկրների համար», – ասել է հանձնակատարը։

Կոսն ընդգծել է, որ անդամակցության գործընթացում Ուկրաինայի համար արտոնություններ կամ դյուրացված ուղիներ չեն լինի, թեև նշել է, որ ԵՄ-ն պետք է հաշվի առնի այն իրավիճակը, որում հայտնվել է երկիրը։ «Անդամակցության գործընթացում չկան արտոնություններ կամ դյուրացված ուղիներ, սակայն մենք պետք է ընդունենք, որ Ուկրաինան պայքարում է գոյատևման համար, և, հետևաբար, մեր պարտականությունն է օգնել նրան», – ասել է եվրահանձնակատարը՝ հույս հայտնելով, որ մինչև տարեվերջ Ուկրաինայի հետ հնարավոր կլինի բացել բանակցային հնարավորինս շատ գլուխներ։

«2027 թվականի հունվարի 1-ի ժամկետը սահմանել էր նախագահ [Վլադիմիր] Զելենսկին։ Անդամակցությունը հիմնված է արժանիքների սկզբունքի վրա. ակնհայտ է, որ այդ ժամկետն իրատեսական չէ», – ասել է Կոսը «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Կիեւը և այլ մայրաքաղաքներ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությունը դիտարկում են որպես անվտանգության երաշխիք, և որ Ուկրաինայում ընթացող հակամարտությունը փոխել է Եվրոպայում աշխարհաքաղաքական իրավիճակը։