ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները որոնում են Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արսեն Կարապետյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օգոստոսի 4-ին Արարատի մարզում մի քաղաքացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ:
Այդ օրը՝ ժամը 17:35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք հարցականով» հրազենային վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Վասպուր Բարսեղյանը:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:
Տեղում ոստիկանները պարզել են, որ Արարատի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են:
Պարզվել է, որ այդ օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում, Փոքր Վեդի գյուղի Մ. Հովհաննիսյան փողոցի 46 հասցեում գործող գարեջրատանը Արարատի մարզի բնակիչ 40–ամյա Տիգրան Մարտիրոսյանի ծննդյան տարեդարձի միջոցառման ընթացքում վիճաբանել են Ա. Կարապետյանը և հիվանդանոց տեղափոխված Վ. Բարսեղյանը, որի ընթացքում Ա. Կարապետյանը իր մոտ եղած ատրճանակով կրակել է Վ. Բարսեղյանի կրծքավանդակին, որի հետևանքով վերջինս «կրծքավանդակի աջ կեսի գնդակային թափանցող վիրավորում, թոքի վնասումով, հեմոպնեմոթորաքա աջից» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Գարեջրատուն են ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ վարչության պետի և բաժնի պետի գլխավորությամբ:
Այս պահին ոստիկանները որոնում են կասկածյալին, որը Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վեդի խոշորացված համայնքի ավագանու անդամ է և Վեդի խոշորացված համայքնի ղեկավար Գարիկ Սարգսյանի մտերիմներից է:
Բաց մի թողեք
Արտակարգ դեպք՝ Երևանում․ Կենտրոնական բանկի աշխատակցի մոտ հայտնաբերել են «Մարիխnւանա» տեսակի թմրամիջnց
Արտակարգ դեպք՝ Երևանում․ Գարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 ավտոբուսի վրա
Կրակոցներ Երևանի քաղաքապետարանի մոտ․ պարեկները մեքենաներ են վնասազերծել. կա վիրավոր