Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում տեղի կունենա համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություն:
«Նշված համայնքներում քվեարկությունը կանցկացվի 2024 թվականի հոկտեմբերի 20-ին։
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2024 թվականի հոկտեմբերի 6-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ համապատասխան տարածքային անձնագրային ծառայություն:
Թեկնածուների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև սեպտեմբերի 20-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2024 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Մեծամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների 2024 թվականի հոկտեմբերի 20-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաց մի թողեք
#Ուղիղ․ Ընթանում է 2026-ի ընտրություններում ՔՊ ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը․ Տեսանյութ
Բագրատաշենի մաքսակետ տանող ճանապարհին «ֆուռերը» կտրել էին մեծ թվով մալուխներ
Աշտարակում «Toyota»-ն բшխվել է բնակչի քարե շինությանը ու մասամբ փլnւզել այն․ Լուսանկար