Իրանի խորհրդարանը հաստատել է նոր նախագահ Մասուդ Փեզեշկիանի կառավարության կազմը՝ 19 նախարար: Այդպիսով, Իրանի նոր գործաադիր իշխանությունն ըստ էության հնարավոր է համարել ձեւավորված:
Ինչպես հայտնի է, արտաքիին գործերի նախարարի պաշտոնում է նախկին փոխարտգործնախարար Աբաս Արագչին, որն այդ պաշտոնը զբաղեցրել էր ռեֆորմիստական թեւի ներկայացուցիչ նախագահ Հասան Ռոհանիի կառավարությունում՝ 2013-2021 թվական:
Իրանի նոր կառավարության ձեւավորման գործընթացում ուշադրության արժանի էր մեկ այլ դրվագ՝ Իրանի նախագահի օգնականի կամ ռազմավարական հարցերով փոխնախագահի պաշտոնում Մոհամադ Ջաֆար Զարիֆի նշանակումն ու տասն օր անց նրա հրաժարականը:
Զարիֆն ինչպես հայտնի է նախկին արտգործնախարարն էր, հենց Աբաս Արագչիի ղեկավարը: Զարիֆը Մասուդ Փեզեշկիանի մտերիմն էր, ոչ միայն քաղաքական համախոհը, եւ նրա օգնական կամ ռազմավարական հարցերի փոխնախագահ նշանակվեց երդմնակալությունից անմիջապես հետո: Ընդ որում ուշագրավ է, որ Զարիֆի գործունեության ուղղություններից է եղել նաեւ կադրային հարցերը: Օրեր առաջ ներկայացնելով հրաժարական, նա սոցցանցային գրառում էր արել, որ գոհ չէ իր գործունեությունից եւ նախընտրում է կենտրոնանալ միայն համալսարանական աշխատանքի ուղղությամբ: Զարիֆն իհարկե գրել է ինչպես դիվանագետը, որովհետեւ հասկանալի է, որ նա թերեւս գոհ չի եղել իր գործունեության հանդեպ վերաբերմունքից:
Տվյալ պարագայում հարց է՝ նախագահ Փեզեշկիանի՞ վերաբերմունքից, թե՞ խնդիր եղել է Իրանի գերագույն հոգեւոր իշխանության հետ: Կամ, գուցե Զարիֆի հարցոււմ Փեզեշկիանը պարտվել է ավելի պահպանողական թեւին: Բոլոր դեպքերում, բավականին նկատելի է, որ չնայած Իրանի նախագահի ընտրությունից հետո չկան հետընտրական վայրիվերումներ, այդուհանդերձ Իրանի ներիշխանական շրջանակում իրավիճակը այդուհանդերձ ունի շոշափելի լարվածություն եւ շշարունակվող խմորումներ: Դրանք կդադարե՞ն կառավարության ձեւավորումով: Համենայն դեպս, թերեւս Հայաստանի համար կլինի ավելի օգտակար, որ այդ վայրիվերումները դադարեն եւ Իրանի կառավարումը ընթանա բնականոն:
Դա ոչ միայն կարեւոր է Կովկասում ռեգիոնալ անվտանգության կայունությունը պահպանելու տեսանկյունից, այլ նաեւ հայ-իրանական համատեղ տնտեսա-քաղաքական օրակարգն առաջ մղելու:
Դա կարեւոր է ոչ միայն Հայաստանի ներուժի բարձրացման, այլ նաեւ հայ-իրանական փոխվստահության բարձրացման համար, հաշվի առնելով այն օբյեկտիվ ու բնական մտահոգությունները, որ Թեհրանն արտահայտում է Հայաստանի եւ արեւմտյան գործընկերների հարաբերության խորացման առնչությամբ:
Այդ փոխվստահությունն անհրաժեշտ է, որպեսզի Իրանի մոտ չլինեն կասկածներ այդ հարաբերության խորացման հետեւանքով ռազմավարական ռիսկերի կապակցությամբ: Հայաստանը պետք է հաշվի առնի այդ մտահոգություններ, սակայն դրանք փարատի հայ-իրանական արդյունավետ աշխատանքի միջոցով, այդ կերպ նաեւ հարվածի տակ չդնելով արտառեգիոնալ գործընկերների հետ աշշխատանքի արդյունավետության հեռանկարը:
Բաց մի թողեք
Ի՞նչ հետևանքներ կունենա ճամբարափոխության սինդրոմը կամ ինչո՞ւ ․․․
Ռուսաստանը պարտվում է, այժմ տարածաշրջանի տերն ու տիրականը Թուրքիան է. The Telegraph
Մակրոնի խորհրդավոր զանգը Իվանիշվիլիին