Այսօր՝ օգոստոսի 24-ին, ողբերգական դպք է տեղի ունեցել Արագածտնի մարզում:
Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գրոծերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի վարչական տարածքում՝ Արզնի-Շամիրամ ջրատարում, հայտնաբերվել է դի. այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հատյնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Աշտարակի թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները Կոշ գյուղի ոռոգման համակարգի ջրատարից (ջրամբար), դուրս են բերել կնոջ դի:
Տեղում դեպքի վայր ժամանած ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ ջրամբարից դուրս բերված կինը Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Լալա Վ.-ն էր:
Բաց մի թողեք
Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է
Ոստիկանություն է տեղափոխել «Կիևյանցի կրիստալ Յուրան»․ նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ և թմրամիջոցներ․ Լուսանկար
8,6 տարի՝ Մամիկոն Ասլանյանի համար