21/12/2024

Նոր կառուցվող էլիտար շենքում 28-ամյա աշխատակիցը բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել

Օգոստոսի 26-ին հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել էլիտար շենքեր կառուցող շինհրապարակում։

ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զովունի գյուղի 6-րդ փողոցում կառուցվող էլիտար շենքերից մեկի մոտ տղամարդու դի կա։

Տեղում պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, նշված շենքի շինհրապարակում աշխատանքներ կատարող Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Սարմեն Հ․-ն պատի վրա ամրացված ինքնաշեն սարքից՝ բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։