19/09/2024

Ուր կտեղափոխվի Իրանի մայրաքաղաքը. ինչ տարբերակներ են դիտարկվում

Իրանի իշխանությունները կդիտարկեն Պարսից ծոցի մերձակայքում գտնվող քաղաքային կենտրոնները՝ մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու համար։

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը՝ նշելով, որ աշխարհի խոշոր քաղաքների մեծ մասը գտնվում է ծովի ափին։

«Ի դեպ, Թեհրանի մերձակայքում գտնվող գործարանների մեծ մասի հումք է բերվում Պարսից ծոցից»,- ասել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի իշխանությունները կարող են մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխել երկրի հարավային ափ։ Այդ մասին սեպտեմբերի 7-ին հայտարարել էր երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։