15/10/2024

Ինչ է պատահել մեր ինքնությանը ․․․

Հարիւրաւոր տարիներ ստորացւած և հարստահարւած գոյամարտից յետոյ ունեցանք անկախութիւն: Ահաւոր կոտորածների և օտարի լծի տակ ստրուկաբար գոյատևելուց յետոյ եկավ «փրկարար» ռուսը ու նւիրեց 70 տարի Համայնաւար Խորհրդային «հանգիստ կեանք»:

Կառուցեց օպերայ, ատոմակայան, մշակույթաին կառոյցներ, մէթրօ, աշխատանք գործարաններում` ի փառս ԽՍՍՀ-ի փարքի և այլն: Այս բոլոր բարիքների համար ազգովին վճարեցինք շատ թանգ ԳԻՆ…

1930 թվակաների Ստալինեան դաժան վարչակազմի զոհ դարձավ հայազգի սերուցքը: Տաղանդներ, որ հպարտութիւն կըհանդիսանային որևէ այլ ազգի համար, աքսորւեցին Սիբիր կամ տեղում գնդակահարւեցին: Հայ ազգը կորցրեց  աչքառու տաղանդաւոր անմեղ մտաւորականներ, գրողներ, դասատուներ, գիտնականներ, գեղանկարիչներ, հանրային գործիչներ, բարձրաստիճան զինվորականներ, բժիշկներ և այլն: Սրանց շարքում էին Գուրգեն Մահարին, Խաչիկ Դաշտենց, Ակսել Բակունց, Զապել Եսաեան և այլք:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հազարաւոր հայեր տարբեր երկրներից խանդավար հայրենադարձւեցին Հայրէնիքը շենացնելու, սակայն աքսորւեցին Սիբիր:
Այս բոլորի մասին ես հրատարակել եմ ընդարձակ վաւերական մի գիրք  «ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՍՏԱԼԻՆԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ». 2010 թ. Հայաստանում:
Վերոյիշեալ արհավիրքից առաջ, ամենամեծ հարվածն էր մեր Հայրենիքի անկախութեան կորուստը 1920 թ. Բոլշևիկեան Խորհրդային բռնապետական կարգերի հաստատումը Հայաստանում:

Կոմունիստական կարգախօսքը սոցիալական բարիք սփռելու փոխարէն, կայսրութիւն հիմնեց, նվաճելով 15 անկախ պետութիւններ, բռնի ուժով պահել համատարած մէկ կարմիր դրօշի տակ ԴԺՈԽԱԻՆ ԵՐԿԱԹԷ ՎԱՐԱԳՈՅՐԻ հետև:
Վերջերս նախքին ՍՏՐԿԱՊԷՏԸ` «Ռուսաստանը» վիրավորւել է Հայաստանում գրւած դասագրքերի բովանդակութիւնից:

Եւ Յանկարծ… կարմիր լոյս մը վառեցաւ Մոսկեւայէն: Ռուսերը անճիշտ նկատեցին գործածուած բառ մը, այն’ որ ռուսերու դէպի Կովկաս տարածման օրերուն, 1828ին, Հայաստան «բռնակցուած է»  ռուսական կայսրութեանս:

Խնդիրն այն է որ որոշ «ուժեր» հրամայում են պատմութիւնը փոխել, և մի այլ «ուժեր» հրամայում են փոխել մեր Սահմանադրութիւնը: Պարզ է, որ մենք «ինքնիշխան» ենք միայն խօսքով, ոչ թէ գործով: Որքա՞ն ենք ենթարկւելու օտար «ուժերին»:

Ի՞նչ է պատահած մեր ինքնաճանաչումին: Ինչո՞ւ ենք դարձել այս աստիճանի անողնաշար: Ե՞րբ ենք դրսեւորելու մեր կամքը: Չի կարելի երկար պահել մի ամբողջ ժողովուրդ ՎԱԽԻ սպառնալիքի ներքո: Հայ ազգի բնածին ամուր հոգին ծառանալու է այսքան թուլամորթութեան դէմ: Անկարելին կարելի է դարձնել կարելի: Դեռ չենք կորցրած մեր ազգային արժէքների կարևորութիւնը:
Հայոց պատմութիւնը գրել է Մ.ԽՈՐԵՆԱՑԻՆ, որ շատ աւելին գիտեր, քան թէ մեր այս օրերի տկարամիտ, թափթպուկները…:

Երևում է, որ կորցրած ենք մեր հաւասարակշռութիւնը «բացառութեամբ Վարչապէտի հեծանիվի վրայ մնալու ՀԱՒԱՍԱՐԱԿՇՌՈՒԹԻՒՆԻՑ…»:

Արմինէ Կ.  Կունդակջեան