09/10/2024

Երևանում ծեծկռտուքն ավարտվել է դանակաhարությամբ․ մանրամասներ

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խորենացի փողոցի 2-րդ փակուղու թիվ 19 հասցեի դիմաց դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։ Գրել է Գագիկ Շամշյանը։

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Էրեբունու բաժին, որ «գոտկատեղի, մեջքի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ դանակահարության հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 36-ամյա Մելսիկ Ղազարյանն է։

Պարզվել է, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Խորենացի փողոցի 2-րդ փակուղուց։

Ըստ բժշկի՝ վերջինիս մոտ ախտորոշվել է նաև «աջ վերին վերջույթի արմնկային, ափային և ձեռքի թիկնային մակերեսների, ձախ վերին վերջույթի արմնկային և ձեռքի թիկնային մակերեսների, ձախից գոտկային շրջանի ծակած-կտրած վերքեր»։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ ՔրՕր-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամերի ընթացքում ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են դեպքի հանգամանքները, ինչպես նաև կասկածյալի ինքնությունը։

Ըստ տեղեկությունների՝ Մ. Ղազարյանին սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Երևանի բնակիչ 29-ամյա Հովիկ Ավագյանը։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Հ. Ավագյանին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: