Իրանի իշխանությունները երկու անգամ բարձրացրել են արտոնյալ կարգավիճակ չունեցող բենզինի գները։
Այդ մասին հայտնել է Իրանի նավթի նախարարությունը:
«Այսօրվանից 3–րդ կարգի սակագնով վաճառվող բենզինի յուրաքանչյուր լիտրի արժեքը կազմում է 10 հազար թուման (100 հազար ռիալ կամ մոտ 4–5 ցենտ` ընթացիկ շուկայական փոխարժեքով–խմբ.)»,– ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
3–րդ կարգի սակագինը ներդրվել է 2025 թվականի վերջին, որի արդյունքում բենզինի արժեքը կազմել է 50 հազար ռիալ։
Այս սակագինը տարբերվում է մյուս երկու` արտոնյալ սակագներից, որոնք մնացել են անփոփոխ. սպառողները կարող են ձեռք բերել 60 լիտր բենզինը 15 հազար ռիալով, հաջորդ 50 լիտրը՝ 30 հազար ռիալով։

Բաց մի թողեք
Առողջապահության ոլորտի պաշտպանները պահանջում են ԵՄ բյուջեում առանձնացնել առողջապահության ֆինանսավորումը
«ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքները սկսվում են․ ի՞նչ է սպասվում հաջորդիվ
Ինչ խնդիրների առաջ կկանգնի Հայաստանը