08/09/2026

EU – Armenia

Հալաբյան 13-ում գտնված աղջկա ծնողները դեռ չեն հայտնվել․ փոքրիկը դեռ հիվանդանոցում է

Օգոստոսի 10-ին Երևանի Հալաբյան 13 հասցեում հայտնաբերված աղջիկը դեռևս գտնվում է հիվանդանոցում, թեպետ առողջական որևէ խնդիր չունի։

Փոքրիկը, որին սոցիալական աշխատողները Սոսե անունն են տվել, առաջիկա օրերին կտեղափոխվի մանկական խնամքի կենտրոն, որից հետո աղջկան ամենայն հավանականությամբ կորդեգրեն։

Այս տեղեկությունը փոխանցեց երեխային հայտնաբերած, նույն շենքի բնակիչ Նարեկ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ ինքը առաջին օրերի ինտենսիվությամբ այլևս չի տեսակցում փոքրիկին, բժիշկները արգելում են։

«Ինձ համար կարևոր է իմանալ Սոսեի մասին տեղեկություն, գիտեմ, որ լավ է»։ Նարեկը մեզ նաև փոխանցեց, որ Սոսեի կենսաբանական ծնողների մասին առ այս պահը դեռ ոչ մի տեղեկություն չկա։ Դա է պատճառը, որ Սոսեն մանկատնից կորդեգրվի և կտեղափոխվի ընտանիք։