Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ կապված 44-օրյա պատերազմի զոհերի թվի հետ:
«ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում տեղեկացնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայող, 78-ը՝ քաղաքացիական անձ:
Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաց մի թողեք
Տարածվող տեքստը նոր Սահմանադրության նախագիծը չէ. Արդարադատության նախարարություն
Կառավարման ակադեմիայում մասնակցում եմ նոր դասընթացի. Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ
Սոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք են