Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարությունները հերթական անգամ հիստերիայի մեջ են գցել Բաքվի ռեժիմին:
Երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը կրկին անհեթեթ մեղադրանքներ է հնչեցրել:
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Ֆրանսիայից պահանջում է վերջ դնել տարածաշրջանում ապակառուցողական գործունեությանը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն:
Նրա խոսքով՝ «անընդունելի է, որ Երևանը «ռևանշիզմի նախապատրաստող և այս երկրի լայնածավալ սպառազինում իրականացնող» Ֆրանսիան ադրբեջանական կողմին մեղադրի ճնշման համար»։
«Սեպտեմբերի 25-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ «Ֆրանսիան ուս ուսի տված կանգնած է Հայաստանի կողքին Ադրբեջանի ճնշումների և տարածքային պահանջների դեպքում», Ֆրանսիայի կողմնակալ հայանպաստ մոտեցման ևս մեկ օրինակ է մեր երկրին և ընդհանուր առմամբ խաղաղ գործընթացի նկատմամբ»,- ասված է Հաջիզադեի մեկնաբանության մեջ։
Վերջինս հայտարարել է, թե երկրի ԱԳՆ-ն Ֆրանսիայից պահանջում է «դադարեցնել իր ապակառուցողական գործունեությունը տարածաշրջանում, որի արտաքին քաղաքականությունը փլուզվել է աշխարհի շատ մասերում»։

Բաց մի թողեք
Գերմանիայի պոպուլիստական ձախերը ցանկանում են հակաիշխանական համաձայնագիր կնքել ծայրահեղ աջերի հետ
Եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել. Ֆոն դեր Լեյեն
Պրահան խոստանում է շարունակել Ուկրաինային զինամթերքի մատակարարումները