Արագածոտնի մարզի Երզնկա գյուղի միջնակարգ դպրոցում գրանցվել է 15-ամյա տղա երեխայի մահ։
Դպրոցի տնօրենը մանրամասնել է, որ երեխայի հետ կատարվածը եղել է ֆիզկուլտուրա առարկայի ժամին:
«Վոլեյբոլ խաղալիս է եղել, երբ հանկարծակի ընկել է գետնին։ Ուսուցիչը մոտեցել է, որ օգնություն ցույց տա, բայց երեխան արձագանք չի տվել։ Ահազանգել ենք շտապօգնություն, բժիշկները եկել են, տարել բժշկական կենտրոն, բայց, ցավոք, գրանցվել է երեխայի մահը»,- ասաց նա։
Տնօրենի խոսքով՝ երեխան երբևէ չի դժգոհել որևէ առողջական խնդրից․ «Լավ սովորող աշակերտ է եղել, մասնակցել է հանրապետական օլիմպիադաններին։ Երբևէ չի ասել, որ ինչ-որ տեղը ցավում է»։
Բաց մի թողեք
Կառավարությունն Ագրարային համալսարանից տարածք է հատկացրել Ֆրանսիական համալսարանին
Երաժշտական գործիքները շարունակում են մնալ խոնավության ու աղբի մեջ․ Լուսանկար
Հունաստանի դեսպանը աջակցել է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետազոտություններին. Լուսանկար