ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերին այցելել է Հարավային Կորեա՝ ուսումնասիրելու «Hyundai Rotem» ընկերության կողմից մշակված K2 «Սև Հովազ» մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը։
«Army Recognition»-ը հղում անելով հարավկորեական «Չոսուն բիզ» լրատվամիջոցին՝ նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարը նաև մասնակցել է սեպտեմբերի 9-ին և 10-ին Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարության և արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված արհեստական բանականությանն առնչվող բարձր մակարդակի հանդիպմանը և բանակցություններ սկսել հարավկորեական զենքի մատակարարման շուրջ՝ հատուկ հետաքրքրություն ցուցաբերելով K2 տանկի նկատմամբ։
Հարավկորեական բանակի կողմից ներկայում օգտագործվող K2 մարտական տանկը հագեցած է առաջադեմ տեխնոլոգիայով, որը հատկապես արդյունավետ է գործում և լավ համապատասխանում է լեռնային պայմաններին։
K2-ը համարվում է աշխարհի ամենաթանկ տանկերից մեկը։ Ըստ բաց աղբյուրների՝ K2-ի արժեքը 8․5 միլիոն դոլար է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
Ավելի վաղ, պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ Կորեայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 9-ին մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովին։
Բաց մի թողեք
Փաշինյանը և Ալիևը պլանավորում են հանդիպել Դուբայում այս ամսվա վերջին. Middle East Eye
Ո՞վ պետք է օրենսդրական դաշտը կարգավորի, որ ամեն մեկն իր տեղում լինի մեր երկրում
Ադրբեջանի ինքնիշխանության համար Հայաստանի հետ առանց Ռուսաստանի միջնորդության «խաղաղության պայմանագրի» ստորագրումն է