Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը քաղաքացիական հայց է ներկայացրել վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ։
Իրավապաշտպանը դատարանից խնդրում է պարտավորեցնել պատասխանող Արգիշտի Կիվիրյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն, նույն կայքի՝ «Argishti Kiviryan (Արգիշտի Կիվիրյան)» անվանմամբ ֆեյսբուքյան էջի միջոցով ներողություն խնդրել իրենից՝ վերջինիս 24.09.2024թ.-ին հրապարակված հայտարարություններով վիրավորելու համար՝ պատասխանողին պատկանող ներողության տեքստը հրապարակելով և մեկ ամիս շարունակ պահպանելով բոլորին հասանելի եղանակով։
Սաքունցը նաև ընդհանուր 2.000.000 ՀՀ դրամ է պահանջում բռնագանձել Կիվիրյանից՝ վիրավորանքի համար, ինչպես նաև 80.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Նշենք, որ Կիվիրյանն իր վերոհիշյալ գրառման մեջ, զետեղելով Սաքունցի մասնակցությամբ հաղորդման «սքրինշոթը»՝ իրավապաշտպանի լուսանկարով և հայտնած կարծիքով՝ «ԱԱԾ-ն բացահայտեց Կրեմլի կողմից պատրաստվող ահաբեկչական ակտ. ագենտուրան հենց սա է», նրա հասցեին անպարկեշտ բառ է գործածել։
Բաց մի թողեք
Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը մեղադրվում է 5,000 դոլարի դիմաց աշխատանքի տեղավորելու համար. մանրամասներ. Լուսանկար
Յուրացվել է 65 հազար դոլար և 11 մլն ռուբլի. ՔԿ-ն՝ բարձր փոխարժեքով տարադրամ փոխանակելու խարդախության նոր մեխանիզմի մասին
Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ բնակության վայր չունեցող տղամարդը uուր առարկայով hարվածել է ՌԴ քաղաքացուն