Հոկտեմբերի 31-ին, հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով։ Զինծառայողը Սևան համայնքի բնակիչ Տիգրան Ստեփանյանն է։
Ի՞նչ պայմաններում է եղել ողբերգական դեպքը՝ կրկին ինքնասպանության են հասցրել զինծառայողին, ինչը բավականին հաճախ է լինում բանակում վերջին ամիսներին։
Սևան քաղաքի N 1 հիմնական դպրոցի ուսուցչուհիներից մեկը, ով ժամանակին դասավանդել է Տիգրանին։ «Ընտանիքում երկուսն էին, մեծ եղբայրն ավարտել էր բանակային ծառայությունը, ինքը փոքրն էր։ Մեկ տարի էր, ինչ ծառայում էր, պետք է հուլիսին վերադառնար»։
Ուսուցչուհու խոսքով՝ Տիգրանն օրինակելի աշակերտ էր, կիրթ ու դաստիարակված։ Դպրոցն ավարտելուց հետո գնացել էր ավագ դպրոց, և կապը տղայի հետ կորել էր։ «Բուհ ընդունվելու համար դիմել էր, շատ լավ մարդ էր, համեստ, հանգիստ, հավասարակշռված։ Հ1-ով Ավետ Բարսեղյանը հաղորդում ուներ, մասնակցել էր, լավագույններից մեկն էր։ Դպրոցում գործում էր «Ես» բանավեճի ակումբը. մասնակից էր, հանրապետական փուլում երկրորդ տեղը բերեց Սևան քաղաքին»։
Մեր զրուցակցի խոսքով՝ ծնողները աշխատասեր, օրինակելի վարքի տեր մարդիկ են։ «Շատ ցավալի դեպք ա, շատ դաստիարակված, կիրթ երեխա էր։ Ընդհանրապես, իրենք քաղաքի լավագույն, օրինակելի բնակիչներից են»։



Բաց մի թողեք
TRIPP-ն ու խաղաղության պայմանագիրը պետք է խորհրդարան ներկայացվեին միասին
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել
Էրդողանն անդրադարձել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացին