09/12/2024

Երիտասարդներն են, որ կարողանալու են դառնալ համախմբման առանցքը. Հովհաննես Ավետիսյան

Ենթաբար զենք պահելու կասկածանքով ձերբակալված, ապա ազատ արձակված կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսին ուղերձով էր եկել։

Նա նշեց որ ՀՀ ոստիկանական համակարգում աշխատում են իր քույրերն ու եղբայրները՝ սրա ուղիղ, փոխաբերական և քաղաքական, որոշների հետ՝ նաև արյունակցական կապ ունենալու իմաստով. «Հետևրաբար, ոչ մի պարագայում ՀՀ ոստիկանությունը չի հանդիասում իմ կողմից ծավալած գործողությունների թիրախը, առավել ևս իմ կողմից չի դիտարկվում ու երբևէ չի կարող դիտարկվել այս քաղաքական կոնֆլիկտի դերակատար թիրախային կողմ։ Այս գիտակցությամբ հայտարարում եմ, որ ՀՀ ոստիկանությունը գտնվում է ՀՀ ժողովրդին խաբած և ժողովրդավարության անվան տակ իշխանությունը ուզուրպացրած անձանց ձեռքում պատանդի կարգավիճակում։ Իշխանությունը ոստիկանությունն օգտագործում է ոչ թե անվտանգ միջավայր և ապահով հանրություն ստեղծելու, ոչ թե ՀՀ քաղաքացիների իրավուքններն ու ազատությունները պաշտպանելու, ոչ թե ՀՀ քաղաքացու կյանքն ու սեփականության իրավունքները պաշտպանելու, այլ սեփական իշխանությունը ի վնաս հայ ժողովրդի շարունակական դարձնելու և ՀՀ-ում դիկտատուրային ռեժիմ հաստատելու նպատակով։ Սա է վկայում նաև ՀՀ գիտակից և ակտիվ քաղաքացիների նկատմամբ վերջին օրերին ոստիկանության կողմից ծավալած գործողությունները»։

Նա հիշեցրեց, որ մասնավորապես մի քանի օրվա մեջ 9 քաղաքացի, այդ թվում իրեն՝ ապօրինի զենք ունենալու հորինած կասկածանքով ձերբակալելու հանգամանքը. «Այդ 9 անձանցից որևէ մեկի մոտ ապօրինի զենք կամ զինամթերք չի հայտնաբերել, այդ թվում՝ բնակարանում իրականացված խուզարկությամբ։ Այս գործողույթունները ոչ այլինչ են՝ քան օրվա քաղաքական իշխանության կողմից իջեցված պատվեր ճնշելու, լռեցնելու Հայաստանի գիտակից քաղաքացիներին: Հայտարարում եմ` իմ ու ընդդիմադիր հայացքներ ունեցող բոլոր օրինապաշտ քաղաքացիների նկատմամբ ծավալված այսօրինակ անհամաչափ ու անհիմն գործողություններն ունեն քաղաքական համատեքստ»:

Հաշվի առնելով, որ ոստիկանական համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցում ԱՄՆ կառավարությունն ունի նշանակալի ու ազդեցիկ դերակատարում` նա դիմեց նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին. «ԱՄՆ կառավարության ջանքերն ու աջակցությունը ակնհայտորեն փոշիացվում են, քանի որ օրվա իշխանության կողմից դրանք չեն ծառայեցվում Հայաստանում ժողովրդավարական համակարգ հաստատելուն, արդարադատության իրապես արդար համակարգ ունենալուն, օրինականության ու մարդասիրության սկզբունքներով առաջնորդվող ոստիկանություն ունենալուն»:

Նա ԱՄՆ դեսպանին հորդորեց կասկածի տակ առնել իրենց կառավարության կողմից այս իշխանությանը տրամադրվող աջակցության արդյունավետությունն ու նպատակայնությունը. «Հորդրում եմ թույլ չտալ, որ ձեր կառավարության աջակցությունը կիրառվի Հայաստանում ավտորիտար համակարգ ստեղծելու ու ՀՀ քաղաքացիների նկատմամբ քաղաքական բռնաճնշումներ կիրառելու գործում»:

Նա դիմեց նաև Հայաստանի երիտասարդներին` շեշտելով` հայկական պետության գոյությունը կասկածի տակ է, սակայն համախմբման միջոցով հնարավոր է փոխել իրավիճակը. «Երիտասարդներն են, որ կարողանալու են դառնալ համախմբման առանցքը և նրանց է այս գործում դերակատարը՝ դառնալու այս գործում պայքարի մարտիկներ»: