06/12/2024

Քիմ Քարդաշյանը կրել է արքայադուստր Դիանայի խաչը․ նա աճուրդում այն գնել է 200 հազար դոլարով. Լուսանկարներ

Քիմ Քարդաշյանն ընդլայնել է իր խորհրդանշական զարդերի և հուշանվերների հավաքածուն՝ գնելով արքայադուստր Դիանայի հայտնի ադամանդե խաչով վզնոցը:

Վերջինս վզնոցը կրել է Լոս Անջելեսի Los Angeles County Museum of Art (LACMA) գեղարվեստական թանգարանում կայացած Art+Film Gala-յին։

TMZ-ի աղբյուրները պնդում են, որ Քիմը Sotheby’s-ում գնել է ադամանդապատ խաչով վզնոցը 197.000 դոլարով: Ոսկերիչները կարծում են, որ զարդը կարժենա 357․000-ից 500․000 դոլար:

դիաննա.PNG (427 KB)

կիմմ.PNG (586 KB)

քիմաաա.PNG (688 KB)

Արքայադուստր Դիանան այս վզնոցը կրել է 1987 թվականին տեղի ունեցած բարեգործական գալա-երեկույթի ժամանակ։ Մարգարտյա շղթայով ադամանդապատ մեծ խաչը Լեդի Դիի կերպարի գլխավոր դետալն էր, որը լրացրել է սև-մանուշակագույն թավշյա զգեստը: