Այսօր՝ նոյեմբերի 5-ին, տեղի է ունեցել «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի հերթական մամուլի ասուլիսը:
Ներկայացվել են արդի հիմնախնդիրների և ներքաղաքական զարգացումների վերաբերյալ «Արա չի, արքա ա» խորագրով հարցման արդյունքները, որն իրականացվել է հոկտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում:
Օրինակ հարցին՝ Եթե խորհրդարանական ընտրություններ լինեն, ո՞ր ուժի օգտին կքվեարկեք, հարցվածները պատասխանել են՝
16,5 տոկոս- «Քաղաքացիական պայմանագիր» ,
6,4 տոկոսը- «Հայաստան» դաշինք,
5,9 տոկոս- ԴՕԿ
2,2 տոկոս- ԲՀԿ
2,1 տոկոս-«Պատիվ ունեմ»,
1,5 տոկոս «Հանրապետություն»,
0,3 տոկոս՝ «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությանը,
0,3 տոկոս՝ ԼՀԿ,
0,2 տոկոս-«Ապրելու երկիր» կուսակցությանը,
0,2 տոկոս-Ազգային-ժողովրդավարական բևեռ,
1,2 տոկոսը նշել է այլ կուսակցության։
30,1 տոկոսը նշել է, որ չի մասնակցելու ընտրություններին,
17,1 տոկոսը նշել է, որ դժվարանում է պատասխանել,
11,5 տոկոսն էլ հրաժարվել է պատասխանել,
4,6 տոկոսը նշել է՝ ոչ մեկին չի ընտրելու։
Բաց մի թողեք
Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների «վերբեռնում» Ռուսաստանին չի հաջողվում
Մոսկվան Եկատերինբուրգի գործը «կջրի՞», թե՞ ստեղծվել է, որ Պուտինն Իլհամ Ալիևի հետ «գործարքի առարկա» ունենա
Ինչու և ինչպես է բորբոքվել նոր սկանդալը Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև