ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ, ԺԱՄԸ 19-ԻՆ,
ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆ ՋԱԶ-ՔԱՌՅԱԿ․
«ԱԶՆԱՎՈՒՐ» ՀԱՄԵՐԳ – ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ,
ԵՐԵՔ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐՈՎ․
ԱԼԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ,
ՆԱՐԵԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ,
ՍՏԵՓԱՆ ՂԱՄԲԱՐՅԱՆ։
Շառլ Ազնավուրը ուղիղ թելով կապված է ջազի հետ: Նրա ստեղծած արվեստի լեզվով խոսել են բազմաթիվ ջազ կատարողներ։
Լեգենդար արտիստի մահից հետո Գարի Քյոսայան ջազ քառյակը որոշում է իր հարգանքի տուրքը մատուցել Շառլ Ազնավուրին` ջազի նոտաներով ներկայացնելով շանսոնյեին առաջին քայլերից մինչև փառքի ճամփան: Սա բացառիկ համերգ-ներկայացում է, որտեղ Ազնավուրի ստեղծագործությունները մատուցվել են ջազային լուծումներով գործիքային և վոկալ մեկնաբանությամբ` համեմված դերասանական խաղով` դիալոգներով ու պատումներով։
ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԻ ԱՆԿՐԿՆԵԼԻ
ԻՄՊՐՈՎԻԶԱՑԻԱՆԵՐԻ ՆՎԱԳԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ՅՈՒՐՈՎԻ ԵՎ ԱՆՍՊԱՍԵԼԻ
ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՄԵԾ ՇԱՆՍՈՆԵԻ
ԿՅԱՆՔԻ ՀՈՒԶԱԽՐՈՎ ԱԿՆՆԹԱՐԹՆԵՐԸ
ԵՎ ՎԵՐԵԼՔԻ ԲԱՐԴ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ
ԼԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ։
Բեմականացման հեղինակ `Ալլա Սահակյան
Բեմադրությունը `Նարինե Գրիգորյանի
Պարերը `Ինեսսա
Գործիքավորումը `Գարի Քյոսայանի
Բաց մի թողեք
«Արտոյի երկիրը» հայ-ֆրանսիական լիամետրաժ ֆիլմը կբացի Լոկառնոյի կինոփառատոնը․ Լուսանկար
22-րդ «Ոսկե ծիրան»-ը անակնկալներ է խոստանում. Լուսանկարներ
Ինչ տեսք կունենա օպերայի և բալետի թատրոնի շենքը գիշերը՝ նոր գեղարվեստական լուսավորությամբ․ Լուսանկարներ