Ադրբեջանում պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով ձերբակալվել է ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևը։
Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևը իր գործողություններով լուրջ վնաս է հասցրել երկրի պետական անվտանգությունն ու պաշտպանունակությունն ապահովող շահերին։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը վստահվել է Գլխավոր դատախազության քննչական վարչությանը։
Ռազմական փորձագետը ձերբակալվել է հայ-ադրբաջանական սահմանային դիրքերը նկարահանելու, Ադրբեջանի սահմանապահ զորքերի տեղակայման վայրերը, կոորդինատները և օպերատիվ վիճակը ցուցադրելու ու մեկնաբանելու համար:


Բաց մի թողեք
6,5 մլն դրամով մեքենա է գնում, բայց տան վարձը Ազգային ժողովն է տալիս
Ինչպես է Ռուսաստանը հավաքագրում բելառուսներին Ուկրաինայում պատերազմի համար. մեթոդներ և հետևանքներ. Լուսանկարներ
Ռալֆ Յիրիկյանը անորակ Ucom-ի՝ թվային փոխակերպման գնի մասին