Սահմանադրության նոր հայեցակարգի ուղղությամբ բովանդակային քայլեր արվել են, բայց գործընթացը ինչ-ինչ պատճառներով դանդաղել է:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում կկարողանան նոր թափ հաղորդել այդ բարեփոխումներին:
«Չենք խախտի հանձնարարականի պահանջը, և նոր Սահմանադրություն կունենանք սահմանված ժամկետում։ Մեր նպատակը Սահմանադրության նոր նախագիծ ունենալն է, և մենք պետք է առաջ շարժվենք այդ ուղղությամբ, իսկ մեխանիզմի հետ կապված դեռևս հստակություն չկա, թե ինչ ուղղությամբ պետք է տարվեն աշխատանքները։ Կոնցեպտի առումով այս պահին նախարարությունում ունենք ներքին քննարկում, և դրանք ավարտելուց հետո նաև հարցի վերաբերյալ կարծիք կլսենք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հետո կսկսենք ավելի արագ իրականացնել նոր նախագծի մշակման աշխատանքները»,- ասաց նա:
Բաց մի թողեք
ՆԳՆ-ն գործարկում է նոր հարթակ՝ «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիք
Ստորագրման ամսաթվի հարցում Հայաստանի սկզբունքային մոտեցումը չի փոփոխվել. ԱԳՆ խոսնակ
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան. Լուսանկար