Դեկտեմբերի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի Սուրենավան գյուղի վարչական տարածքում բախվել են 2 հատ «ՎԱԶ 21012» մակնիշի, «ՎԱԶ 2107» մակնիշի, «Mazda» մակնիշի ավտոմեքենաները և Շալանդ բեռնատարը։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարից անմիջապես հետո նույն վայրում բախվել են նաև «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, «Ford» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Բաց մի թողեք
Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա․ Ղազարյան
Մեկ ժամկետանց սննդի դիմաց խանութը գնորդին պետք է նույն սննդից մի քանի հատ տա՝ ժամկետի մեջ
Ավինյանը բորբոքվել է մարզային տրանսպորտի հարցից