13/12/2024

Ինչ են քննարկել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները սահմանին. Ռուբինյանն ասաց՝ հանդիպումը գաղտնի չի եղել

Հայաստան-Թուրքիա սահմանին անցած ամիս տեղի է ունեցել երկու երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը:

Ինչու է կայացած հանդիպման վերաբերյալ պաշտոնական տեղեկությունն ավելի ուշ հրապարակվել:

Հանրահին ՀԸ եթերում պատասխանելով հարցին, Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ հանդիպումը գաղտնի չի եղել, իսկ հաղորդագրություն հրապարակելու պայմանավորվածություն չեն ունեցել:

«Այս հանդիպումը կայացել է իմ և Թուրքիայի ներկայացուցչի վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության կոնտեքստում։ Մենք պայմանավորվել էինք, որ կողմերը տեխնիկական գնահատում կանեն կարիքների, որոնք անհրաժեշտ են Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակետը վերագործարկելու համար: Դա երկաթուղային հատումն է, ավելի հայտնի է որպես Կարս-Գյումրի: Բավական մեծ պատվիրակություններ են եղել և սահմանին հանդիպումը կայացել է կառուցողական մթնոլորտում»,- ասաց Ռուբինյանը։

Ռուբինյանն ասաց՝ հանդիպմանը մասնակցել են նաև այն գերատեսչությունների ներկայացուցիչները, որոնք պատասխանատու են լինելու Անիի պատմական կամրջի համատեղ վերականգման համար: Այդ հարցը նույնպես քննարկվել է: