Ավիատոմսերի ձեռքբերման «Aviasales» ծառայության ուսումնասիրության արդյունքներով ռուսաստանցիների շրջանում ամանորյա տոների ամենասիրված ուղղությունների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 4-րդ տեղը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ամանորյա տոներին Հայաստանին բաժին է ընկել ավիատոմսերի գնման 7%-ը։ Այս ցուցանիշով Հայաստանից առաջ են Թաիլանդը (11%), Ուզբեկստանը (10%), Թուրքիան (8%)։
Ռուսները ծրագրում են թռիչքներ իրականացնել նաև դեպի ԱՄԷ, Ղազախստան, Բելառուս (6%) և Վրաստան (5%ս):
Հետազոտության համաձայն՝ միջին հաշվով ռուսները արձակուրդ են ամրագրում 10 օրով, իսկ Թաիլանդում և Ինդոնեզիայում հանգստացողները նախատեսում են մնալ 17 օրով: Ընդ որում՝ ավիատոմսերի 12 տոկոսը բաժին է ընկնում երեխաներ ունեցող ուղևորներին։
Բաց մի թողեք
Հուլիսի 15-ի աստղագուշակ․ Նույնիսկ ամենածույլ մարդիկ այսօր լի կլինեն էներգիայով
Արցախահայերն ինչու են դադարեցնում պայքարը
Հունվարից հունիս ավտոբուսի ուղեվարձի մասով Երևանի քաղաքապետարանը շուրջ 3 մլրդ դրամ է թերհավաքագրել