ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը:
Քննությունները կանցկացվեն՝
հունվարի 13-ին՝ «Հայոց լեզու և գրականություն»
հունվարի 15-ին՝ «Մաթեմատիկա»
հունվարի 17-ին՝ «Հայոց պատմություն»:
12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին և հունիսին:
Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը:






Բաց մի թողեք
Իսկ ձեր անմիջական ղեկավարը` վարչապետը ունի՞ համարձակություն` լսելու, համբերություն` հասկանալու
Սա ձեր աշխատասենյակը չէ, Ազգային ժողովն է, հաշվետու եք. Լիլիթ Գալստյանը՝ Ժաննա Անդրեասյանին
Հաղարծինի ճանապարհին ավտոբուս է շրջվել․ Որևէ ուսանողի կյանքին վտանգ չի սպառնում․ Բրյուսովի համալսարան