Բաքվում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին հունարի 1-ին կանչել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն:
Գերատեսչությունից հայտնել են, որ պաշտոնական Բաքուն իր բողոքն է հայտնել Իրանին՝ կապված «Ադրբեջանի հասցեին վիրավորական հռետորաբանության և Իսլամական Հանրապետությունում բնակչության շրջանում հակաադրբեջանական տրամադրությունների հրահրման հետ»:
Նշվում է, թե դեկտեմբերի 29-ին Արդեբիլում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Սեյիդ Հասան Ամելիի մասնակցությամբ միջոցառման ժամանակ Ադրբեջանի և Իլհամ Ալիևի հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչել։ Միջոցառումը հեռարձակվել է Իրանի հեռուստաալիքներից մեկով:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «հակաադրբեջանական քարոզչությունը հակասում է երկկողմ հարաբերությունների ոգուն և չի նպաստում միջպետական և միջանձնային հարաբերությունների պահպանմանն ու խորացմանը»:

Բաց մի թողեք
Աջափնյակ մետրոն դեռ չկա, բայց արդեն շրջակայքում փող շինելու մասին են մտածում
Ռուսաստանում նախատեսում են նոր հարկեր սահմանել միգրանտների համար
Սլովակիայի Ֆիցոն սպառնում է դադարեցնել Ուկրաինայի էլեկտրաէներգիայի մատակարարումը, եթե ռուսական նավթի մատակարարումը չվերականգնվի