Լաս Վեգասում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրանոցի մոտ Cybertruck-ի պայթյուն է եղել. զոհ կա։
Ոստիկանները մեքենայի հետևի մասում հայտնաբերել են բենզինի տարաներ ու հրավառության պարագաներ։ Մեքենան վարձակալվել է Կոլորադոյի Turo ծառայության միջոցով: Վարձակալի ինքնությունն արդեն պարզվել է։
Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկը հետաքննությանը տրամադրել է տեսանյութեր: Մեքենան մտել է Trump International հյուրանոցի կայանատեղի և պայթյունից առաջ մոտ 15-20 վայրկյան կանգնել այնտեղ։ «Tesla-ի ողջ բարձր ղեկավարությունը հետաքննում է միջադեպը հենց հիմա: Մենք լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակենք հենց որ ինչ-որ բան իմանանք: Մենք նման բան երբեք չէինք տեսել», – գրել է Մասկը X սոցիալական ցանցում:
ABC հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրներ, հաղորդում է, որ իրավապահները չեն բացառում ահաբեկչության հնարավորությունը։ Պայթյունի ժամանակ մահացել է 1 մարդ (նախնախան տվյալներով՝ վարորդը), եւս 7-ը վիրավորվել են, հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները։

Բաց մի թողեք
Եվրոպական անվտանգություն չի լինի առանց Թուրքիայի․ Մեւլյութ Չավուշօղլու
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ