Դեկտեմբերի 27-ին Երևանում՝ Հաղթանակ թաղամասում, ժողովրդին հայտնի «4-րդ գյուղ»-ում՝ «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի դիմաց, իրավապահներն իրականացրել են դիմակավորված հատուկ օպերացիա։
Ոստիկանության Մալաթիայի բաժին է տեղափոխվել մի քանի անձ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանություն տեղափոխվածների մեջ է եղել «Մարիաննա» կաթնամթերքի սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդին՝ նախկին դատավոր Գագիկ Խանդանյանի փեսա Ժորա Վարդանյանը, իսկ ոստիկանական հատուկ օպերացիան կապված է եղել 1 օր առաջ Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում՝ 47-ամյա բնակչի տան ուղղությամբ տեղի ունեցած մոտ 20 կրակոցի հետ։
Ոստիկանություն տեղափոխված Ժ․ Վարդանյանը տարիներ առաջ Երևանում՝ Վազգեն Սարգսյան փողոցում, ՀՀ Կենտրոնական բանկի հարևանությամբ, իր վարած «Mercedes G» մակնիշի «999 DO 99» համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել կին հետիոտնի։ Վերջինը տեղում մահացել էր, իսկ Ժ․ Վարդանյանը դեպքի վայրը լքել էր, նրա փոխարեն մեկ այլ քաղաքացի էր ոստիկանություն ներկայացել ու հայտնել, որ վրաերթը ինքն է կատարել, սակայն քննիչներն ու ոստիկանները պարզվել էին, որ վրաերթը կատարել է Ժ․ Վարդանյանը, ում վերաբերյալ մեղադրական եզրակացություն էր կազմվել և գործն ուղարկվել էր դատարան։


Բաց մի թողեք
Հրատապ լուր։ Աթենքի կենտրոնում մի քանի կրակոցներից հետո հրաձիգը փախուստի մեջ է
Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. Լուսանկար
Խոշոր չափերով ավազակության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ տղամարդը տեղափոխվել է ՔԿՀ․ տեսանյութ