Հունվարի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 11:40-ի սահմաններում «Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են «Հրազդան» բժշական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և «Volkswagen » մակնիշի ավտոմեքենան:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Տարածքը սահմանազատել են պարեկները:
Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը շտապօգնության վարորդն է, դեպքի վայրում հավաքվածների մի մասը նշում էին, որ շտապօգնության ավտոմեքենան հիվանդ տեղափոխելիս է եղել, մի մասն էլ նշում էին, որ հիվանդին տեղափոխել և վերադառնում էր «Հրազդան» բժշկական կենտրոն, սակայն հավանականն այն է, որ այն հիվանդ էր տեղափոխում:
Բաց մի թողեք
Վրաերթ Վաղարշյան փողոցում, կինը հիվանդանոցում մաhացել է
Արտակարգ իրավիճակ՝ Նոր Խարբերդում, «Վեոլիա ջուր»-ը մատակարարում է նեխած ու կասկածելի խմելու ջուր
Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել. կան վնասներ