Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է: Այս մասին հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Ավելի քան հազար իրանական բեռնատարների թույլ չի տրվում ոչ միայն անցնել Թուրքիա-Նախիջևան սահմանի Սադարակի անցակետով, այլ նաև իրանցի վարորդների հանդեպ դրսևորվում է անմարդկային վերաբերմունք, քանի որ նրանց արգելում են հոգալ հանգստի և կենցաղային տարրական պահանջմունքները։
Թեև պաշտոնապես հայտարարվում է, թե խնդիրը տեխնիկական է, սակայն ակնհայտ է, որ գործ ունենք թուրք-ադրբեջանական համակարգված հակաիրանական գործողության հետ, որը միտված է, ըստ էության, տրանսպորտային շրջափակման ենթարկելու այս երկիրը հյուսիս-արևմուտքից։
Այս համատեքստում հայ-իրանական սահմանը էլ ավելի մեծ նշանակություն է ստանում՝ որպես Իրանի համար հյուսիս-արևմուտքից տրանսպորտային և աշխարհաքաղաքական ելքի փաստացիորեն միակ ապահով ու վստահելի ուղի»,- նշել է նա:
Բաց մի թողեք
Հայաստանի Հանրապետությունը ծանուցվել է ներդրումային վեճի մասին
Անկումը շարունակվում է․ հուլիսի 1-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
ՍԱՏՄ-ն ձգձգում է «Տաշիր պիցցայի» փակված մասնաճյուղերի վերաբացումը