08/01/2025

Երևանում 65-ամյա տղամարդը սպառնացել է ինքնաuպան լինել․ Լուսանկար

Երեկ՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի բազմաբնակարանային շենքերից մեկի բնակարանում տղամարդը սպառնում է ինքնասպան լինել՝ կտրելով ձեռքի դաստակները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ժամանել է նաև փրկարար-հոգեբանը:

Ահազանգով ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Տեղում փրկարար-հոգեբանին ու ՊԾ պարեկին հաջողվում է արդեն ձեռքերի դաստակի մի հատվածում ինքնավնասում կատարած տղամարդուն համոզել, որպեսզի նա չշարունակի դիմել այդ ծայրահեղ քայլին, ապա թե՛ փրկարար-հոգեբանը, թե՛ պարեկը կարողանում են նրա հետ զրույց ունենալու արդյունքում հասնել հաջողության ու տղամարդուն արդեն տեղում օգնություն է ցուցաբերում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Ու մինչ շտապօգնության բժիշկները մշակում էին նրա ձեռքի վերքերը, փրկարար հոգեբանը տեղում հոգեբանական աջակցություն է ցուցաբերում տան 2 կին անդամներին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ տղամարդը Երևանի բնակիչ 65-ամյա Գ. Գ.-ն է:

Երևանում 65-ամյա տղամարդը սպառնացել է ինքնաuպան լինել․ Shamshyan