Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
Հայաստանին հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ պե՞տք չէ։
Սասուն Խաչատրյանը 2024 թվականի նոյեմբերի 18-ին հրաժարական է տվել, և նոյեմբերի 19-ին ազատվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնից։ 50 օր այդ պաշտոնը թափուր է, Նիկոլ Փաշինյանը SMS հաղորդագրությամբ ոչ մեկին այդ պաշտոնին չի նշանակում։ Այդ կոմիտեի նախագահի պաշտոնը եթե կարևոր համարեին, 50 օր այն թափուր չէր մնա։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, ուրեմն ո՞ւմ են պետք հակակոռուպցիոն կոմիտեն՝ իր նախագահով, 3 տեղակալներով, քննչական 5 վարչություններով, նաև օպերատիվ-հետախուզական, ներքին անվտանգության վարչություններով։
Հայաստանում կոռուպցիայով ավանդաբար իշխանությունն է զբաղվում, կոռուպցիայի դեմ պայքարով էլ իշխանության կողմից նշանակված իրավապահ պաշտոնյաներն են զբաղվում։ Ստացվեց, որ կոռուպցիայի համար իշխանությունն ինքն իրեն պատժում է, ոնց որ ինքդ քեզ ապտակես։

Բաց մի թողեք
Խորհրդային Հայաստանն ապօրինի է ճանաչել Լեռնային Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու մասին որոշումը
Էսպե՞ս է երկիրը, հասարակությունը պատրաստվում ընտրություններին
18 տարի անց մեղադրյալի կարգավիճակում են ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանն ու նրա տեղակալ Վալերիյ Օսիպյանը