ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես հաստատել է ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը։
Այսպիսով, Թրամփը կլինի Միացյալ Նահանգների 45-րդ և 47-րդ նախագահը:
Համապատասխան նիստը վարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ով Սենատի սահմանադրության համաձայն Սենատի ղեկավարն է։
Հիշեցնենք, որ հանրապետական գործիչը, որն առաջին անգամ իշխանության եկավ 2016 թվականի ընտրությունների արդյունքում, կրկին հաղթեց նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրություններում։
Նա դարձավ ԱՄՆ առաջին քաղաքական գործիչը 19-րդ դարից ի վեր, ով վերադարձավ պետության ղեկավարի պաշտոնին իր նախորդ ժամկետի ավարտից չորս տարի անց։ Թրամփի երդմնակալության արարողությունը նշանակված է հունվարի 20-ին:

Բաց մի թողեք
ՌԴ դատարանը ադրբեջանական միավորումը ճանաչել է ծայրահեղական կազմակերպություն
ԱՄՆ միջուկային հովանոցի այլընտրանք պարզապես չկա․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Արքայազն Հարին փորձում է համոզել կնոջը՝ հրաժարվել իր մեմուարները հրատարակելուց․ Լուսանկար