«Չինաստանում ձմեռային շնչառական վարակների, այդ թվում՝ մարդու մետապնևմովիրուսի և առողջապահական համակարգի վրա դրա ազդեցության մասին հաղորդումների ֆոնին, տեղական առողջապահական մարմիններն ասում են, որ դրանց մասշտաբն ու ինտենսիվությունը մնում են ավելի ցածր նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատությամբ»:
Այս մասին ասսել է ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Հանս Կլյուգեն:
Ի՞նչ է մարդու մետապնևմովիրուսը #HMPV- այն հարուցիչը, որը ներկայումս շրջանառավում է Չինաստանից եկող լուրերում:
Այն բավականին տարածված շնչառական վիրուս է, որը սովորաբար առաջացնում է համեմատաբար մեղմ ախտանշաններ, ինչպիսիք են հազը, ջերմությունը, քթից արտադրությունը և շնչառական խզզոցները:
Այնուամենայնիվ, ծանր դեպքերը կարող են հանգեցնել թոքաբորբի, հատկապես նորածինների, տարեցների և քրոնիկ հիվանդություններով անձանց մոտ:
Հետևեք վարակի վերահսկման պարզ միջոցներին, որոնք կիրառելի են մի շարք շնչառական հիվանդությունների դեպքում՝
մնացեք տանը եթե լավ չեք զգում ձեզ
դիմակ կրեք մարդաշատ և վատ օդափոխվող տարածքներում
հազալիս և փռշտալիս անձեռոցիկով կամ արմունկով ծածկեք բերանը
պարբերաբար լվացեք ձեռքերը և մաքրեք մակերեսները:
Բաց մի թողեք
«Մարգարյան» ծննդատունն այսուհետ կղեկավարի Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը․ Լուսանկար
Վանաձորում հրաժեշտ տվեցին վաստակաշատ բժշկուհուն, ով էր նա․ Լուսանկար
Ամռանը խուսափեք քաղցր և գազավորված ըմպելիքներից, խմեք ջուր և օգտագործեք ջրով հարուստ մթերքներ. Արմեն Մուրադյան