ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի և ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վաչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի և Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ պրոֆեսիոնալ և օպերատիվ աշխատանքի արդյունքում տաք հետքերով հայտնաբերել են հունվարի 6-ին, Երևանում քաղաքացուն վրաերթի ենթարկած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Էրեբունի փողոցի թիվ 24 հասցեի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 51-ամյա Թերեզա Գրիգորյանին և նրան դեպքի վայրում թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի։
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել էր հիվանդանոց։
Էրեբունու ոստիկաններն ու ՃՏՀ քննության բաժնի քննիչները օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ Թ․ Գրիգորյանին վրաերթի է ենթարկել Երևանում հաշվառված 72-ամյա Դանիել Գալիմյանը, ով երեկ՝ հունվարի 7-ին, հայտնաբերվում է Երևանի Նոր Արեշ թաղամասում իր կողմից վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով, որով էլ հենց վրաերթի է ենթարկվել Թ․ Գրիգորյանը։
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Բաց մի թողեք
Յուրաքանչյուրն, ով Լոս Անջելեսում է, հնարավոր վտանգի տակ է. մոլեգնող հրդեհի՝ հայ արտիստների արձագանքները․ Լուսանկարներ
Երևանում 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ Լուսանկար
Կրակը մեր թաղամասից նահանջել է, սակայն չի մարել։ Այն հոշոտում է ամեն ինչ․ Փանոսյան