05/02/2025

Էրդողանն իմ ընկերն է և մարդ, որին ես հարգում եմ. Թրամփ. Լուսանկար

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ընդգծել է Թուրքիայի կարևորությունը Սիրիայից զորքերի դուրսբերման գործընթացում՝ արաբական հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իմ ընկերն է և մարդ, որին ես հարգում եմ: Կարծում եմ՝ նա էլ է ինձ հարգում»,- նրա խոսքերը փոխանցում է Anadolu-ն։

Նա հիշեցրել է, որ իր նախորդ նախագահության ժամանակ խուսափել է պատերազմներից:

Հանրապետական գործչի պնդմամբ, իր առաջին նախագահական ժամկետում ԱՄՆ-ն Սիրիայում հաղթեց ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությանը, և նա իր զորքերի մեծ մասը դուրս բերեց այդ երկրից։

Էրդողանն իմ ընկերն է. Թրամփ