Երևանի և Վաշինգտոնի գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիք ստեղծի այլ երկրների համար։
Այս մասին News.ru-ին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը` մեկնաբանելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը:
«Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնի հետ նման գործընկերության հաստատումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է` երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում։ Սակայն երկու կողմերի համար էլ այստեղ կարևոր է ելնել հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքից, այսինքն` այդ գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային միավորումների համար»,-ասել է Տասմագամբետովը։
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հանդիպում են նախապատրաստում ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը քննարկելու համար: Նա նշել էր, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմավարական երկխոսության մակարդակը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի:
Բաց մի թողեք
Կոտայքի մարզում՝ մայրը ծննդաբերելուց հետո փորձել է սպшնել իր երեխային
Քննիչները «Տաշիր գրուպից» առգրավել են համակարգիչներ և կրիչները
Ադրբեջանական լրատվամիջոցները դուխ են տալիս․ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, մի լսեք ոչ ոքի, տրորեք բոլորին ․․․