15/01/2025

Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց. Լուսանկար

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը կարծում է, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները, ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը ստորագրելով, նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում:

Այս մասին նա գրել է «X»-ի իր միկրոբլոգում։

«Հայաստանն ու ԱՄՆ-ն նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում։ Անցած տարիներին մեր հարաբերությունների խորացումը հանգեցրեց նրան, որ պաշտոնապես դարձանք ռազմավարական գործընկերներ։ Սա իսկապես պատմական է: Եկեք նշենք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև նոր որակի ռազմավարական հարաբերությունների սկիզբը»,- գրել է Մակունցը։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։

Ավելի ուշ հրապարակվել է նաև համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը։