«Ինչից են վախենում իրավապահ մարմինները կամ ինչու են նրանց անվտանգության աշխատակիցները նրանց հետ անգամ շենքերի ներսում մասնակցում քննարկումներին կամ ասուլիսներին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը ասուլիս էր հրավիրել հենց իր ղեկավարած կառույցում՝ ՊՊԾ գնդում։ Մինչ ասուլիսը սկսելը լրագրողները եւ օպերատորները մանրակրկիտ զննության ենթարկվեցին ոստիկանների կողմից, որից հետո մեկնարկեց ՆԳՆ նախարարի ասուլիսը։
Զարմանալի է ու բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, որ նախարար Արփինե Սարգսյանի հետ դահլիճ եկան նրա անվտանգության աշխատակիցները ու ողջ ընթացքում հսկեցին ասուլիսը։ Այս կերպ նախարարի՞ն էին պաշտպանում լրագրողներից, թե՞ այլ խնդիր էին լուծում, կամ միգուցե Նիկոլ Փաշինյանի իշխանության պաշտոնյաները վախե՞ր ունեն. դժվար է ասել։ Սակայն մեկ ուշագրավ հանգամանք եւս. «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանի ՍՄՍ-ից հետո ԲԴԽ նախագահի թունավոր պաշտոնից ազատված Կարեն Անդրեասյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցները այսօր ապահովում են ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի անվտանգությունը»:
Բաց մի թողեք
Ավինյանի մայրը եռահարկ առանձնատուն է գնել, այն հանված է վաճառքի՝ 490 հազար դոլարով. Լուսանկար
Վիճաբանության և դանակահարության հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 22-ամյա տղան մահացել է․ Լուսանկար
«Համմեր»-ի 25-ամյա վարորդը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման․ Լուսանկար