«Լուկաշենկո-Փաշինյան հեռահար բանավեճից հետո՝ դեռեւս նախորդ տարվա հունիսին Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը կանչվել էր Երեւան եւ այլեւս Մինսկ չի վերադարձել:
«Իրավունք» թերթը գրում է. ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ նա չի էլ վերադառնա Մինսկ, ավելին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, այսպես ասած, ինադու, նա կտեղափոխվի Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ՝ որպես դեսպան:
Սակայն, այստեղ հարց է՝ Լուկաշենկոյի՞ն են դրանով վատություն անում, թե` հենց դեսպան Խումարյանին»:


Բաց մի թողեք
ՔՊ-ն ծեծի համար դատվողներին պատգամավոր է դարձնում․ Լուսանկար
Աղազարյանին այս անգամ չմերժեցին
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ