Թեհրանում Իրանի Գերագույն դատարանի մոտ կրակոցներ են եղել։
2 դատավոր սպանվել է, մեկ վիրավոր կա։
Իշխանությունները հարձակումը որակել են որպես ահաբեկչական գործողություն։ Tehran Times-ը հայտնել է, որ հրաձիգն ինքնասպան է եղել։
Սպանված դատավորներն են Ալի Ռազինին և Մոհամմադ Մողիսեհը, նրանց թիկնապահն է վիրավորվել։
Իրանի Գերագույն դատարանի սպանված դատավորները քննել են ահաբեկչության և լրտեսության մեջ կասկածվողների գործեր, հաղորդել է հանրապետության դատական իշխանության մամուլի ծառայությունը։
Բաց մի թողեք
Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը. Լուսանկար
Բաքուն քրեական գործ է հարուցել Ռուսաստանի իրավապահների դեմ
Ովքե՞ր են Բաքվում ձերբակալված և դաժան ծեծի ենթարկված ռուսները. Լուսանկար